Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Բողոքի նոր առիթ՝ Շիրակի մարզում

Բողոքի նոր առիթ՝ Շիրակի մարզում
06.02.2015 | 13:57

Հունվարի 12-ի դեպքը բացառիկ էր և արժե, որ բոլորը, այդ թվում` իրավապահ օղակները բացառություններ անեն՝ հայտարարել է ԱԺ գյումրեցի պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանը: «Դեռևս տաք են հունվարի 12-ի ոճրագործության վերքերը: Դեպքին հաջորդեցին գյումրեցիների հուզումներն ու բողոքի ցույցերը, քաղաքն իրարով էր անցել պատահածի անսպասելիությունից և ոճրի զազրելիությունից: Շատերը շատ ավելի դաժան հատուցման կոչեր էին հնչեցնում, քան ՌԴ հյուպատոսության շենքի վրա գրոհելը: Իրավիճակը Գյումրիում դարձել էր անկառավարելի: Բոլոր այն մարդիկ, ում համար կարևոր են Գյումրու և գյումրեցիների անդորրը, ձեռքները ծալած չնստեցին, այլ փորձեցին խաղաղեցնել մարդկանց: Միահամուռ ուժերով հաջողվեց վիճակը կայունացնել, կանխել հակաօրինական արարքները,- իր կայքում տեղադրված հայտարարությունում գրել է պատգամավորը՝ շարունակելով.- Ի ցավ մեզ, բողոքի նոր առիթ է ծագել Շիրակի մարզում՝ կապված հունվարի 15-ի ցույցի մասնակիցներից մեկի՝ սառնաղբյուրցի Մնացական Ալեքսանյանի ձերբակալության հետ»: «Որքան հայտնի է, ձերբակալվածին դեռևս մեղադրանք չի առաջադրվել, և, բնականաբար, այս պահին ոչ ոք չգիտե, թե ինչ արարք է թույլ տվել նա: Այսուհանդերձ, ինձ համար անհասկանալի է, թե ինչով է պայմանավորված, որ դատախազությունը ձերբակալության սանկցիա է կիրառում այն պարագայում, երբ քննչական կոմիտեն կտրականապես դեմ է արտահայտվել: Հուսամ, որ հանրությունն այս անհասկանալի իրավիճակի բացատրությունը կունենա հնարավորինս շուտ»,- գրել է Մարտուն Գրիգորյանը: Նա տարակուսած է ձերբակալության կապակցությամբ և հարցնում է. «Արդյո՞ք հնարավոր չէ իրարանցման, գյումրեցիներին ափերից դուրս գալու ևս մեկ առիթ չտալ, արդյո՞ք մեկ ամբողջ տարածաշրջանի անդորրը պակաս կարևոր է, արդյո՞ք հունվարի 15-ի դեպքերից անհրաժեշտ հետևություններ չենք արել, արդյո՞ք սա անհաջող փորձ չէ շեղելու հասարակության ուշադրությունը մեր հիմնական պահանջից»:

Դիտվել է՝ 1124

Մեկնաբանություններ